Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ IIIը և թագուհի Կամիլան այսօր նշում են իրենց ամուսնության 21-ամյակը՝ ամրապնդելով ավելի քան հինգ տասնամյակ ձգվող հարաբերությունները։
Ժամանակին հանրային խիստ քննադատության թիրախ դարձած Կամիլան տարիների ընթացքում կարողացել է փոխել իր կերպարը՝ «երրորդ անձից» վերածվելով թագավորի համար անփոխարինելի աջակցության և կյանքի ուղեկցի։
Չարլզը և Կամիլան միմյանց կյանքում են արդեն ավելի քան հիսուն տարի, և այսօր՝ ամուսնության 21-րդ տարեդարձին, առավել քան երբևէ ակնհայտ է, որ Կամիլան թագավորի համար ոչ միայն կյանքի ընկերն է, այլ նաև նրա ամենամոտ մարդը և վստահելի հենարանը։
Նրանց հարաբերությունները, որոնք սկզբում դիտարկվում էին որպես անցողիկ սիրավեպ, հետագայում վերածվել են աշխարհի ամենաքննարկվող պատմություններից մեկի։ Կամիլա Պարկեր Բոուլզը երկար ժամանակ ներկայացվում էր որպես «երրորդ անձ», և նրա անձնական կյանքի գրեթե բոլոր մանրամասները լայնորեն լուսաբանվում էին մամուլում։
Սակայն տարիների ընթացքում, հանրային կապերի արդյունավետ աշխատանքի, հետևողական ջանքերի և ակտիվ գործունեության շնորհիվ, Կամիլան կարողացավ փոխել հասարակական ընկալումը և հաստատել իր տեղը բրիտանական միապետության կենտրոնում։
Անի Վարդանյան





























