ԱԺ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ ԱԺ-ում ընդդիմությունը պետք է ունենա վերահսկողության լծակ: Վերահսկիչ պալատը և ֆինանսավարկային հանձաժողովը պետք է տրվեն ընդդիմությանը կամ գոնե քվոտաներ տրվեն: « Պետբյուջեն այսօր անտեր է, քանի որ իշխանությունը կարողանում է մոտենալ պետբյուջեին»,- ասաց Հակոբյանը:
ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հակոբյանը խոստացավ փոփոխություններ անել ընտրական օրենսգրքում:
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ ամեն մեկը չէ, որ Հայաստանը պետք է դրսում ներկայացնի: «Երբեմն ցանկացել եմ ծեծել այն պատգամավորին, որը Հայաստանը դրսում ներկայանցում է, քանի որ խայտառակ է անում մե պետությանը»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ պետք է զարկ տալ պառլամենտական դիվանագիտությանը:
Հակոբյանը մտահոգիչ համարեց նաև բիզնեսմենների ԱԺ մուտք գործելը: Ըստ քաղաքական գործչի` նրանք ստիպված են այդ քայլն անել իրենց բիզնեսի պահպանման համար:
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ ԱԺ նիստերը պետք է եռօրյա լինեն, ստեղծել միջին խավ: Ելույթի վերջում Հակոբյանը կոչ արեց քաղաքական մեծամասնությանը նարցիսիզմից` ինքնասիրահարվածությունից հրաժարվել և կառուցել նորմալ Հայաստան:
Սոնա Դավթյան