«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Արզումանյանին կյանքից զրկած մեղադրյալին ազատ են արձակել ու բանտից տուն ուղարկել։
Բորիս Արզումանյանի գործով որոշում է կայացվել․ նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն ուղարկվել է դատարան։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Սուրենի Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ից մինչև ժամը 01:50-ն ընկած ժամանակահատվածում, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Բ. Վ. Արզումանյանին։
ArmLur.am-ը տեղեկացրել է, որ 31-ամյա Բորիսի և մի խումբ տղաների միջև վեճ էր եղել, որի հանգուցալուծումը տեղի էր ունեցել ավտոմեքենաները գործի դնելով։ Մեքենան մի քանի անգամ վարել էին Բորիսի և նրա ընկերների վրա, ինչի հետևանքով պատգամավորի թեկնածուն սպանվել էր։ Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը որոշում է կայացրել Արտակ Սուրենի Դիլանյանի նկատմամբ ընտրված «կալանք» խափանման միջոցը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել։ 2. Մեղադրյալ Արտակ Սուրենի Դիլանյանի նկատմամբ կիրառել «տնային կալանք» այլընտրանքային խափանման միջոցը` 3 (երեք) ամիս ժամկետով։ Մեղադրյալ Արտակ Սուրենի Դիլանյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց համակցված կիրառել գրավը՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
Որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























