Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․
«Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։
Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը – ո՛չ, ի վնաս է։
Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը – որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»։





























