
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ նշել է, որ ֆուտբոլում վիճակագրությունը նրան այնքան էլ չի հուզում:
«Ինձ դուր է գալիս գնդակին տիրելը, իսկ վիճակագրությանն այնքան էլ մեծ ուշադրություն չեմ դարձնում: Ես չեմ հավատում վիճակագրությանը, բայց «Ռեալի» հետ առաջին խաղում մենք ավելի շատ անկյունային ենք իրացրել, դարպասին ավելի շատ հարված ենք կատարել և ավելի շատ էինք տիրում գնդակին:
Իհարկե, մենք պետք է գործենք արդյունավետ և վերահսկենք գնդակը ոչ նրա համար, որ ունենանք ընդամենը 2 գոլային պահ»,-նշել է նա: