Armenian text to speach

Լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն․ եղանակի տեսություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 9-ի ցերեկը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի  14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։




Լրահոս