Ռուբեն Հակոբյանը ինքնաբացարկ ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ էր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրվելը:  Այսօր նա ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ  քառյակը չէր քննարկել միասնական դիրքորոշմամբ հանդես գալ ԱԺ նախագահի քվեարկության  ժամանակ: «Մինչև վաղը  ԲՀԿ-ը հանդես կգա իր դիրքորոշմամբ»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա ելույթից հետո խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու  Ռուբեն Հակոբյանը  հայտարարեց, որ ինքնաբացարկ է ներկայացնում, քանի որ կարծում է, որ չորս ուժերը` քառյակը, պետք է միահամուռ չմասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանը:

ԱԺ նախագահի մյուս թեկնածուն Հրանտ  Բագրատյանն էլ ասաց, որ ինքը չի հանելու իր թեկնածությունը ինչպես արեց Ռուբեն Հակոբյանը, քանի որ դա անում է այն մարդկանց համար, ովքեր ձայն են տվել իրենց` ՀԱԿ-ին ընտրությունների ժամանակ:

Մյուս թեկնածու Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ  ինքն ուրախ է, ոչ Բագրատյանը չհանեց իր թեկնածությունը, քանի որ կողմ է մրցակցությանը:

 

Սոնա Դավթյան




Լրահոս