Հայաստանը շարունակում է մնալ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Ապրիլի 10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




























