ArmLur.am-ը «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնից և ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացավ, որ 2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանի Հանրապետությունում՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, տեղի կունենա քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ նախաձեռնությունը շարունակում է նպաստել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությանն ու ուղիղ շփումներին։ Այս անգամ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանազատված և սահմանագծված հատվածը, ինչպես նաև համապատասխան սահմանային և անձնագրային ընթացակարգերը։
Քննարկումները անցկացվում են Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան եռակողմ գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգի շրջանակում։
Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղ գործընթացի ներկա վիճակի, նախաձեռնության շրջանակում իրականացվող գործունեության և տարածաշրջանային իրավիճակի քննարկումները։ Առանձին նիստեր նվիրված են հասարակական մակարդակում խաղաղության առաջմղմանը և վստահության ամրապնդմանը։

Հայկական պատվիրակության կազմը հետևյալն է․
- Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող
- Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
- Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
- Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
- Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
- Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
- Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
- Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
- Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան
- Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
- Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ
- Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող
- Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն
- Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար
- Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար
- Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
- Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
- Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
- Հանրային հեռուստաընկերության օպերատոր



Անի Վարդանյան
























































































