
Ազգային Ժողովի նորանշանակ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների առջեւ ԱԺ դռները բացելու իր որոշումը կայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի խորհրդով: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ԿԳ նախարարն այս օրերին դարձել է ԱԺ նախագահի ոչ պաշտոնական PR խորհրդատուն: Ավելին, առհասարակ, ՀՀԿ-ում Արմեն Աշոտյանին է վստահված կուսակցության քարոզչությունը: Հենց նա է ՀՀԿ-ական նախարարների մոտ «գործուղում» մամուլի քարտուղարների եւ այլն: Բնականաբար, այս ամենն արվում է ոչ պաշտոնական խողովակներով ու կարգավիճակով: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի սիրելի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է: