Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էր armlur.am-ը, բացահայտվել է հունվարի 29-ին ժամը 12:30-ի սահմաններում Այնթափի գործարար, «Լիլի» ռեստորանային համալիրի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանի սպանությունը:
Գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ սպանությունը եղել է վենդետա: Գրիգոր Խաչատրյանին սպանել են Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ, 1970 թվականին ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Հարություն Ասատրյանը և Էջմիածնի բնակիչ, 1983 թվականին ծնված Արթուր Հակոբյանը: Ոստիկանությունում նրանք արդեն պատմեցին, որ այդ օրը եկել են Այնթապ: Հայկ Ասատրյանը մեքենան կայանել է հարսանյաց սրահից քիչ հեռու և մնացել մեքենայում: Հարություն Ասատրյանն ու Արթուր Հակոբյանը մոտենում են սրահին, դարանակալում ու սպասում: Համոզվելով, որ Գրիգոր Խաչատրյանը մնացել է մենակ, մտնում են նրա աշխատասենյակ, որտեղ էլ Հարություն Ասատրյանը, իր մոտ եղած ատրճանակով, կրակոցներ է արձակում Խաչատրյանի ուղղությամբ, ինչից հետո դիմում են փախուստի:
Այնուհետեւ պարզվել է, որ այս սպանությունը պատվիրել են Վրեժ Հովհաննիսյանի ազգականները: Սպանությանը նախորդող օրերին Արթուր Հակոբյանը հանդիպել է «Արչոյի» եղբայր Կամո Հովհաննիսյանին: Արթուր Հակոբյանն ու Հարություն Ասատրյանը որոշ ժամանակ անց վերադառնում են Հայաստան ու նույն պահից ընկնում ոստիկանների օպերատիվ հսկողության տակ: Իսկ հանգուցալուծումը սկսվում է ապրիլի 25-ին: Արթուր Հակոբյանը «Արչոյի»՝ Վրեժ Մարկոսյանի եղբայր Կամոյին հանդիպելիս նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան վճար` սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար:
Նշենք, որ Գրիգոր Խաչատրյանը սատարում եւ աջակցում էր Վրեժ Հովհաննիսյանի սպանության համար համար դատապարտված Կարապետ Խաչատրյանին ու նրա ընտանիքին: Հենց սա էլ եղել է սպանության շարժառիթը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: