
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը:
«Բայց Բագրատյանն առաջադրել է իր թեկնածությունը, ինչպես չե՞ք մասնակցելու»,- ծիծաղելով ասացին ՀՀԿ-ական պատգամավորները:
«Բագրատյանն ինքնառաջադրվել է, չի համաձայնեցրել իր որոշումը ՀԱԿ-ի հետ, բայց մենք հարգում ենք նրա որոշումը, նա կարող է չկատարել խմբակցության որոշումը, քանի որ Սահմանադրության համաձայն պատգամավորը պատասխանատու է իր խղճի և հանրության առաջ»,- ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքով` հենց ՀՀԿ-ն պարտվում է՝ դիմում է կեղծիքների:
«ՀՀԿ-ն լիազորված է ցանկացած քայլ անել` ելնելով նպատակահարմարությունից, անկախ նրանից՝ դա օրենքի խախտումով է արվում, թե ոչ: Գոնե հանրությունը կիմանա, որ ապրում ենք օրինաց երկրում»,- եզրափակեց Զուրաբյանը:
ԱԺ-ում այսօր պատգամավորները բավական ակտիվ էին, կես կատակ կես լուրջ` չարաճճի էին իրենց պահում: Մի քանի անգամ Հերմինե Նաղդալյանը կոչ արեց դահլիճում պահպանել լռություն: