Armenian text to speach

Թրամփը պնդում է, որ իրանցիներին ողջ են միայն այն պատճառով, որ պետք է բանակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրանցիները կենդանի են պահվում ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության ընթացքում միայն նրա համար, որ Թեհրանը կարողանա խաղաղության շուրջ բանակցել Վաշինգտոնի հետ։

«Իրանցիները, կարծես, չեն գիտակցում, որ իրենց ձեռքում քարտեր չունեն, բացի միջազգային ջրային ուղիների միջոցով աշխարհին կարճաժամկետ շանտաժի ենթարկելու հնարավորությունից։ Այսօր նրանք ողջ են միայն այն պատճառով, որ պետք է բանակցեն», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Մեկ այլ գրառման մեջ նա կարծիք է հայտնել, որ «իրանցիներն ավելի լավ են հասարակայնության հետ կապերի և կեղծ լրատվամիջոցների հետ գործ ունենալու հարցում, քան պատերազմ վարելու հարցում»։




Լրահոս