«Սելի ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Դուք մեզ պարտադրում եք, որ մենք չաշխատենք, բայց դա չի լինելու, քանի որ մեր ժողովուրդը մեզ ընտրել է, որ աշխատենք, որ նրա մատից փուշ հանենք»,-ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքներին ասաց ՀՀ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» չմասնակցեցին հաշվիչ հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ անելու քվեարկությանը:
«Մենք չենք մասնակցելու այս քվեարկությանը, քանի որ խախտվում է կանոնակարգ օրենքը»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով էլ ԱԺ նախագահի ընտրությունները վերածվում են բալագանի՝ հետևաբար իրենք ևս չեն մասնակցելու:
66 կողմ և մեկ դեմ ձայներով հաշվիչ հանձնաժողովի մասին օրենքի նոր տարբերակն ընդունվեց: