Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի գլխավոր հրապարակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկաններ և պարեկներ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է էլեկտրոմոբիլ, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել են մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։

ՆԳՆ-ից հայտնեցին , որ Վաղարշապատում կրակոցների հետևանքով տուժած անձինք չկան։Համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ է այս պահին կատարվում դեպքի վայրում։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 




Լրահոս