Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմավիրի կրակոցներն ու Էջմիածնի 2 «կլանը». նոր կադրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի նախնական տեղեկությունների համաձայն Արմավիրի կրակոցների պատճառը մեքենան կայանելու տեղի հարցից է սկսվել, կողմերը չեն զիջել միմյանց ու հնչել են կրակոցները։

Արմավիրի մարզի բնակիչների խոսքով վիճաբանած կողմերից մեկը էջմիածնում Մխիթար Գազազյանն է , որը առավել հայտնի է «Բուսի Մխո» անվանմամբ եւ Էջմիածնում հայտնի Բադալը։

Ըստ Արմավիրցիների՝ այս 2 կլանի միջեւ միշտ ներքին կոնֆլիկտներ են եղել ու ինչ-ինչ հանգամանքներում բանը իրավապահներին չի հասել։ Անգամ կողմերից մեկի թիմակիցներից մեկը վերջին շրջանում միջադեպի արդյունքում կալանավորվել է։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից հայտնել են, որ Վաղարշապատում կրակոցների հետևանքով տուժած անձինք չկան։ Համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս