Armenian text to speach

Դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակին՝ տեղեկացնում ենք, որ Երևանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: Մինչ այդ Երևանի քաղաքապետի 20.11.2013 թվականի N 344 Ա կարգադրությամբ Հեղինե Շափաղաթյանի նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն կարգապահական տույժը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման համար:

Հետագայում Հեղինե Շափաղաթյանի կողմից վերացվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հետևանքները: Ինչ վերաբերում է նախկին տնօրենի գործողություններին իրավական գնահատական տալուն, ապա ընդգծենք, որ այդ իրավասությունը վերապահված է իրավապահ մարմիններին և դատարանին:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ էլ դատապարտել ու դատապարտելու է ցանկացած օղակի պատասխանատուի կողմից նմանատիպ անպատասխանատու քայլերն ու որոշումները և հետայսու էլ, նմանատիպ դեպքերում, իր լիազորությունների շրջանակում կիրառելու է համապատասխան կարգապահական տույժեր:

Երևանի քաղաքապետարան 




Լրահոս