ՈՐՈՇՎԵԼ Է ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձագանքելով «Ժողովուրդ»-ի երեկվա հրապարակմանը, թե ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջում է ոստիկանական լուսաձայնային ազդանշաններով մեքենայի ուղեկցությամբ, ԱԺ նախկին նախագահի մերձավորագույն շրջապատից մեկը նկատեց, որ դա որոշվել է այլ վայրում այլ մարդու կողմից: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանի կողմից նախագահական նստավայրում: Ամենայն հավանականությամբ, պաշտոնանկությունից հետո օրենքի կոպիտ խախտմամբ «մխիթարում» են Արգամիչին:




Լրահոս