Կանեմ ամեն ինչ, որ անչափ սիրեն. Գալուստ Սահակյանը` բացասական կարծիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ armlur.am-ը փոքրիկ հարցախույզ էր անցկացրել Երևանի փողոցներում `  պարզելու`  ինչպես են վերաբերվում ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանին: Կարծիքները մեծ մասամբ  բացասական էին:

Armlur.am լրատվականը հետաքրքրվեց Գալուստ Սահակյանից` արդյոք բացասական տրամադրություններն իրեն չեն մտահոգում, արդյոք չի նեղանում Գրիգորիչը  այդ վատ կարծիքներից:

Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, որ  չի նեղանում իր հասցեին հնչող վատ կարծիքներից: «Մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը»,- ասաց քաղաքական գործիչը:

-Բայց ԱԺ նախագահը ցանկալի է, որ սիրված  ու ընդունված լինի հանրության  համար:

-Ես կարծում եմ` ես բավարար չափով ընդունելի  եմ:

-Չնայած որ կան բացասական կարծիքներ…

-Իհարկե,  բացի այդ` նայած ո՞ւմ եք հարցրել…

-Պատահական անցորդներին…

-Պատահական անցորդներին հարցնելը սոցիոլոգիա չէ…

-Մենք փոքրիկ հարցում ենք անցկացրել: Ինչևէ, կանե՞ք ամեն ինչ, որ  սիրված լինեք հանրության համար:

-Ես աշխատում եմ այնպես անեմ, որ անչափ սիրեն:

Սոնա  Դավթյան




Լրահոս