
ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի ներկայիս խորհրդական Ալիկ Սարգսյանը «սուտ, անհեթեթ» խոսակցություններ համարեց «Առաջին լրատվական»-ում եղած լուրն այն մասին, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո ինքն է նշանակվելու ԱԱԽ քարտուղար: Ալիկ Սարգսյանը մի քանի անգամ կրկնեց, որ չի դառնալու ԱԱԽՔ. «Հարցնում եք, ես ասում եմ` բացառված է»: Թեեւ նախընտրական շրջանում Հայաստանում ոչինչ բացառված չէ: