«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և ոչ միայն նա, Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ասում են, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը չեն կարողանում այլևս համախմբվել:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը armlur.am-ի հետ զրույցում չհամաձայնեց այդ տեսակետին` ասելով, որ քառյակի օրակարգում այս պահին կենսաթոշակային նոր օրենքի քննարկումն է:
«Կենսաթոշակային նոր օրենքի հետ կապված` ԱԺ բերել են ինչ-որ նախագիծ, որը մինչև վերջնական տեսքի չգա, չենք կարող ասել` որքանով դա կարող է մեզ բավարարել: Ամենայն հավանականությամբ, դա մեզ լիարժեք չի բավարարելու: Թե ինչ տակտիկա կորդեգրի քառյակը, դա առանձին կորոշի քառյակը նախագիծը ստանալուց հետո»,- եզրափակեց Ռուստամյանը:
Սոնա Դավթյան