Այսօր` ապրիլի 29-ին, ամերիկյան, նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ պրոֆեսիոնալ թենիսիստ Անդրե Քըրք Աղասիի ծննդյան օրն է:
Անդրե Աղասին ծնվել է 1970 թվականին` Լաս Վեգասում` Նևադայում` դառնալով Էմանուել «Մայք» Աղասիի և Էլիզաբեթ Դեդլիի չորրորդ և վերջին երեխան: Էմանուել Աղասին իրանական, այնուհետև ամերիկյան բռնցքամարտիկ էր, ծնված Թեհրանում` հայկական ընտանիքում:
Հինգ տարեկանում, Աղասին արդեն պարապում էր Ջիմի Քոննորսի և Ռոսկո Թանների հետ։ Ավելի ուշ, Անդրեյի հայրը, Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ, աշխատելով Քըրքորյանի կազինոներից մեկում։ Այդ ընթացքում, Անդրե Աղասին իր միջանունը Քըրք դարձրեց։
Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա, որ սովորի Նիկ Բոլետիերիյի թենիսի ակադեմիայում։ Անդրե Աղասին դարձավ պրոֆեսիոնալ տասնվեց տարեկանում։
Աղասին 8 անգամ դարձել է Մեծ Սաղավարտի հաղթող`
1992 Ուիմբլդոն
1994 ԱՄՆ-ի բաց առաջնություն
1995 Ավստրալիայի բաց առաջնություն
1999 Ռոլան Գարոս
1999 ԱՄՆ-ի բաց առաջնություն
2000 Ավստրալիայի բաց առաջնություն
2001 Ավստրալիայի բաց առաջնություն
2003 Ավստրալիայի բաց առաջնություն