
Ապրիլի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի և միջոցների համատեղ կիրառման և համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Հայկական կողմից ս.թ. ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչությունների ղեկավար կազմը և համապատասխան մասնագետներ: