
«Երկրաշարժից դեռեւս ուշքի չեկած քաղաքում ես կառուցեցի առաջին առեւտրային օբյեկտները»:
Այն օրերին, երբ Գյումրին փլատակների տակ է եղել, քաղաքապետը բիզնես ծավալելու մասին է մտածել: Մի՞թե անտուն մնացած ու առավելագույնը հաջորդ օրվա հույսով ապրող աղետյալներին առեւտրի օբյեկտներ են առաջին հերթին պետք եկել: Հասկանալի է, որ քաղաքի «մաքրված» տեսքը Վարդանիկի գլխում միանգամից բիզնեսներ ծավալելու միտք է առաջացրել, եւ ինչո՞ւ կորցնել առիթը… Այդ ժամանակ ամեն ինչ բառի բուն իմաստով էր 0-ից սկսվում, իսկ քաղաքը վերաբաժանելու հարցում հապաղելն անիմաստ էր, եւ արդյունքներն արդեն շքեղ հյուրանոցների տեսքով են ներկայանում: