
«Բարեփոխումներ պետք է անել բարեփոխված մարդկանցով»:
Երկար ժամանակ խոսվում է փոփոխությունների մասին, սակայն մեր պաշտոնյաներն այդպես էլ չեն կարողանում կոնկրետացնել՝ համակարգի՞ բարեփոխումներից է պետք սկսել, թե՞ պաշտոնյաների: Ըստ երեւույթին, ամեն ինչ այնքան է ուշացել, որ ե՛ւ համակարգն է պետք բարեփոխել, ե՛ւ գործող պաշտոնյաներին: Այս առումով պարզ է, որ ժամանակ կորցնել չարժե: Երկու խնդիրներն էլ անպատկերացնելիորեն հասունացել են, ու ամեն մի կորցրած օր վնասում է համակարգն ու էլ ավելի հեղինակազրկում պաշտոնյաներին: Միայն թե անհասկանալի է, թե որտեղից պետք է գտնվեն այդքան «բարեփոխված մարդիկ», որպեսզի համակարգի փոփոխություն ապահովվի: