«Ոչ իշխանական չորս ուժերը փակուղու մեջ են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերի քառյակը քաղաքական փակուղու մեջ է: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով, փակուղուց դուրս գալու միակ ելքը` Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելն է: Հակառակ դեպքում, ըստ նրա  «քառյակը» կքանդվի:

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի այն հայտարարությանը, թե իրենք հանդիպումներ են սկսելու ժողովրդի հետ, նա նշեց.

«Նրանք քաղաքական հայտարարություններ չեն անում: Հանդիպել մենք էլ կարող ենք: Մինչ այժմ լսել ենք միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին: Շփվում են բոլորը` դա քաղաքական օրակարգ չէ: Քաղաքական օրակարգերը կամ ձևավորվում են պահի տակ, կամ էլ գաղափարական միասնության շնորհիվ: Դա պահի տակ ձևավորված քաղաքական օրակարգ է», – նշեց նա:




Լրահոս