ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Սամվել Մարդանյան) շարունակվեց ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում վկայություն տվեց գործով առանցքային վկաներից մեկը` զինծառայող Արման Մնացականյանը: Վերջինիս ցուցմունքները կազմում են նախաքննական վարկածի հիմքը: Մնացականյանը պետք է զորացրված լիներ դեկտեմբերի 4-ին, սակայն դեռ գտնվում է ծառայության մեջ: Նա դատարան էր եկել ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Տուժողի իրավահաջորդներն ու ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին նրան հարցաքննել զորացրվելուց հետո, սակայն դատավորը չէր բավարարել միջնորդությունը: Վկան դատարանում պնդում էր, որ շատ բան չի հիշում: Նա մի քանի անգամ ասել է, թե դեպքը տեղի է ունեցել ոչ թե հուլիսի 27-ին, ինչպես նշվում է պաշտոնական վարկածում, այլ մեկ օր առաջ` հուլիսի 26-ին: Նա նաեւ խոստովանել է, որ դեպքից հետո իրեն եւ իր բոլոր ծառայակիցներին տարել են ռազմական ոստիկանություն եւ բավական երկար պահել այնտեղ: Կոնկրետ իրեն Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում պահել են 23 օր, ապա տեղափոխել Երեւան: Մնացականյանի հարցաքննությունը շարունակվելու է դեկտեմբերի 14-ին:




Լրահոս