ԱՏՈՒՄ ԵՄ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց նամակ հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին. ««Ժողովուրդ» օրաթերթում կարդացի, որ գովազդի չափն անցնելու համար Դուք «Արմենիա» հեռուստաընկերությանը տուգանել եք աշխատավարձի հազարապատիկի չափով…
Հայտնում եմ Ձեզ, եթե իհարկե չգիտեք, որ նույնանման սխալ կա նաեւ Հանրային հեռուստաալիքում: «Աննա» կինոնկարը, ըստ ծրագրի, պետք է սկսվի ժամը 21:35-ին, սակայն այն սկսվում է 25-30 րոպե ուշացումով, ու չանցած 15-20 րոպե` նորից գովազդ, եւ այսպես  ամեն օր…
Գովազդատերերը նույն ձեւով են վարվում «Կյանքի կարուսել» կինոնկարի եւ 12 ալիքի` 1-12 վարչական խախտումների եւ տրանսպորտային վթարների մասին հաղորդումների ժամանակ:
Հարգելի՛ ընկեր պարոններ, ուզում եմ իմանալ` Դուք` որպես կառավարության կողմից հաստատված հանձնաժողով, կարո՞ղ եք կատարել Ձեր պաշտոնական պարտականությունները եւ գովազդասեր ընկերներին կարգի հրավիրել, իսկ ժողովուրդը ծրագրով նախատեսված ժամերին հնարավորություն ունենա դիտելու հաղորդումները»:

Աշխատանքի վետերան
ԼԻՊԱՐԻՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ




Լրահոս