Armenian text to speach

Դիմորդները նոտարների որակավորման վկայական են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Թեստավորման, խնդիրների ու հարցազրույցի փուլերը հաղթահարած մասնակիցներն են՝ Աբրահամյան Աննա, Ամիրխանյան Անուշ, Անանյան Գուրգեն, Ասրյան Արտաշես, Բզնունի Գագիկ, Հայրապետյան Ատոմ, Հովհաննիսյան Լիանա, Հովհաննիսյան Վահե, Պողոսյան Նարեկ, Ղուկասյան Տաթև, Մատինյան Աստղիկ, Մարտիրոսյան Թագուհի, Մեսրոպյան Գայանե, Շահնազարյան Իննա, Պապինյան Ավետիք, Սահակյան Մանուշ, Վարդանյան Լուսինե, Տաշչյան Տաթևիկ:




Լրահոս