Խոյ: Աշխատանքում հնարավոր են խնդիրներ, ընդ որում` ձեր սխալ վարքագծի պատճառով դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Համառորեն կպնդեք ձեր տեսակետը և ոչ մի դեպքում, անգամ մանր հարցերում, փոխզիջումների չեք գնա: Արդյունքում գործընկերների, ղեկավարության հետ հարաբերությունները երկար ժամանակով կվատանան: Փոքր-ինչ հնարամիտ լինելու դեպքում, կհասնեք այն ամենին, ինչին ձգտում եք: Մտերիմները պատրաստ են օգնել ձեզ միայն այն դեպքում, եթե մանրամասն բացատրեք, թե ինչ եք ուզում և ինչու:
Ցուլ: Բարեհաջող օր է: Աշխատանքին ձեր անմնացորդ նվիրումն օգնում է հեշտությամբ հաղթահարել մի շարք դժվարություններ: Անգամ ոչ ստանդարտ իրավիճակներում, ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Կարող եք լուրջ որոշումներ կայացնել, այդ թվում ՝աշխատանքը փոխելու վերաբերյալ: Նոր առաջարկությունները հեռանկարային են, և դրանք կասկածի տակ առնելու կարիք չկա: Ընտանեկան կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Կհաջողվի լուծել, վերջերս բոլորին անհանգստացնող, մի շարք խնդիրներ:Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Հրաշալի օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք ընտրել ուժային մարզումներ:
Երկվորյակներ: Այսօր կարևոր է մարդկանց հետ շփումներում ճիշտ կողմնորոշվելը: Հակված եք վստահել նրանց, ովքեր կարող են, ի շահ իրենց, օգտագործել ձեր միամտությունը: Թեև նոր ծանոթները լավ տպավորություն են թողնում, ամեն դեպքում, նախ փորձեք հասկանալ, թե ով՝ ով է, ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Աշխատանքը փոխել չարժե: Գործնական բանակցությունները ցանկալի է հետաձգել: Անձնակա կյանքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և լավ ժամանակ կանցկացնեք նրանց ընկերակցությամբ: Այսօր ֆինանսական վիճակը թույլ կտա խոշոր գնումներ կատարել:
Խեցգետին: Այսօր կհաջողվի ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, և կյանքի կոչել որոշ մտահաղացումներ: Կազմակերպված եք և կարգապահ, փորձում եք անիմաստ ժամանակ չվատնել, ինչի շնորհիվ էլ ավելի շատ բան եք հասցնում, քան մյուսները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ,ինչպես նաև՝ պաշտոնի բարձրացում: Մտերիմների հետ առավել նրբանկատ եղեք, նրանք ձեր ըմբռնման և ուշադրության կարիքն ունեն: Շատ Խեցգետիններ այսօր, վերջապես, կհաղթահարեն ընտանեկան ճգնաժամը և կվերականգնեն լավ հարաբերությունները:
Առյուծ: Օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Զգացմունքային դաշտը, այս ժամանակահատվածում, առավել լարված է, ինչով էլ բացատրվում է ձեր սուր արձագանքը՝ շուրջը կատարվող իրադարձություններին: Հեշտ չէ լեզու գտնել գործընկերների հետ: Թեև որևէ մեկին վիրավորելու նպատակ չեք հետապնդի , այնուամենայնիվ ձեր որոշ դատողություններ միանշանակ չեն լինի, և ոմանց կողմից սխալ կընկալվեն: Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Հանգստությունը կվերականգնվի: Հեշտությամբ կկենտրոնանաք գործերի վրա, լուծումներ կգտնեք ուշադրություն պահանջող խնդիրներին: Մտերիմների կթվա, թե տարված եք ձեր գործերով և իրենց չեք նկատում, սակայն դա այդպես չէ:
Կույս: Ամեն բան կդասավորվի սպասվածից ավելի լավ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նաև գումարային շահույթ: Անձնական հարաբերությունների տեսակյունից՝ օրը բարեհաջող է: Այսօր կարող եք անկեղծանալ մտերիմների հետ, սիրելիի հետ զրուցել այն ամենի մասին, ինչը, վերջին ժամանակներս, անհանգստացրել է ձեզ: Գործնական հարաբերություններում պատկերն այլ է: Կդժվարանաք կենտրոնանալ, հնարավոր է վրիպումներ թույլ տաք: Հիշեք, որ ձեր կողքին ունեք մի անձնավորություն, ով պատրաստ է ամեն հարցում օգնել և սխալներից հետ պահել, պարզապես հետևեք նրա խորհուրդներին:
Կշեռք: Գումարային հարցերի շուրջ գործընկերների հետ հնարավոր են կոնֆլիկտներ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց, նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Բարեհաջող օր է տեխնիկայով, բարդ գործիքներով զբաղվելու, ինչպես նաև մաքուր օդում ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Այսօր կհաջողվի մեկընդմիշտ հրաժարվել վնասակար սովորույթներից: Կսկսեք հետևել ճիշտ սննդակարգին և վարել առողջ ապրելակերպ: Սպորտով զբաղվելը հաճույք կպատճառի: Ինչ վերաբերում է սիրային ժամադրություններին, ապա դրանք ցանկալի է հետաձգել, այլապես խորը հիասթափություն կապրեք:
Շարունակությունը` այստեղ: