Տիգրան Սարգսյանը նեղացածի կարգավիճակում է․ նա պատրաստվում է մեկնել Արցախ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձեւով էլ հրաժարվել է մեդիաոլորտից: Բանն այն է, որ Տ. Սարգսյանն այլեւս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքերի եւ օրաթերթերի: Մեր տեղեկություններով՝ Տ. Սարգսյանը տեւական ժամանակ չի լինելու քաղաքական դաշտում: Օրերս նա պատրաստվում է մեկնել Արցախ՝ հանգստանալու: Նախատեսված է, որ մոտ 10-15 օր հետո նոր Տ. Սարգսյանը վերադառնալու է ԼՂՀ-ից ու կհայտարարի, թե ինչով է ցանկանում զբաղվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ այժմ նախկին վարչապետը չի որոշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու, արդյոք դիվանագիտական աշխատանքներ է իրականացնելու, թե ՀՀ-ում որեւէ այլ գործունեություն է ծավալելու: Նախկին վարչապետը սպասում է նոր առաջարկների: Այժմ Տ. Սարգսյանը նեղացածի կարգավիճակում է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս