Մանվել Բադեյանը պատրաստվում է Երեւան-Էրբիլ չվերթ իրականացնել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը պլանավորել է նոր բիզնես սկսել: Նա պատրաստվում է Երեւան-Էրբիլ չվերթ իրականացնել եւ մեզ հետ զրույցում հաստատելով լուրը նշեց. «Այդ մտադրությունը կա, որ այդ ուղին բացվի, բայց դա մենակ իմ անելիքը չէ, միջկառավարական շատ համաձայնագրեր պետք է լինեն: Երկուստեք՝ ե՛ւ հայկական կողմը, ե՛ւ Իրաքի կողմն այդ ցանկությունը հայտնել ենե»: Չվերթը իրականացնելու է Բադեյանին պատկանող «Եվրոստան ույուտ» ընկերությունը: Բայց ամեն ինչ չէ, որ Բադեյանի գործերում հաջող է ընթանում: Բանակցությունները դժվարանում են ՀՀ-ում նրա եւ եզդիական համայնքի միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Բանն այն է, որ միջադեպի մասին տեղեկացվել են Իրաքի եզդիները, չնայած Բադեյանը համոզում է բոլորին, որ ինքը եզդիներին վիրավորելու նպատակ չի ունեցել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       




Լրահոս