
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Աժ նախագահի պաշտոնում թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար։ «Քառյակի» վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու Աժ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով։ Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա ՀԱԿ ներկայացուցիչները, այդ թվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հայտարարել են, որ չեն պատրաստվում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի, քանի որ նրա ինքնառաջադրումը համաձայնեցված չի եղել իրենց հետ։
Ի դեպ, այս իրավիճակը շատ նման է 2013 թվականի նախագահի ընտրություններին, երբ ՀԱԿ-ը չպաշտպանեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը։ Այն ժամանակ ևս Հրանտ Բագրատյանը համարձակվել էր ինքնուրույն որոշում կայացնել առանց կուսակցական բոսերի համաձայնության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։