ՀՀ պետբյուջեից 87 հազար դոլար տրամադրվել է ՊԵԿ-ին վերանորոգումների համար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2013թ. տարեվերջին հիմնովին վերանորոգվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Երեւանի Մ.Խորենացու փողոցում գտնվող ՊԵԿ 3 եւ 7-րդ մասնաշենքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել են պատերը, կոյուղին, սանհանգույցը, կտուրը եւ այլն: Այդ աշխատանքներն իրականացրել է «Կարալանս» ՍՊԸ-ն: Ուշագրավը, սակայն, ծախսված գումարի չափն է՝ մոտ 36 մլն դրամ կամ ավելի քան 87 հազար դոլար: Գումարը, բնականաբար, տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից: Դժվար է միանշանակ պնդել, թե այս վերանորոգումից հետո կբարելավվի՞ ՊԵԿ աշխատանքների որակը, թե՝ ոչ: Փոխարենը կարելի է վստահեցնել, որ այս գումարը կարելի էր ծախսել մի շարք այլ՝ կարեւորագույն խնդիրների լուծման համար. դրանից ՀՀ քաղաքացիները հաստատ ավելի շատ կշահեին, քան այս վերանորոգումից: Հետաքրքիր է, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի` ֆինանսների նախարար նշանակվելուց հետո, ՊԵԿ-ին տրվելիք վերանորոգումների գումարը ավելանալո՞ւ, թե՞ պակասելու է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        




Լրահոս