Մհեր Սեդրակյանը ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ, բայց «իրեն բանի տեղ դնող չկա»․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը նախ մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։ Նախ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  գործունեությանը՝ նա հորդորեց այ հարցն իրեն չտալ՝ նշելով. «Նենց ամենաուժեղ քաղաքական գործիչ ի՞նձ եք համարում, էդ հարցը ինձ եք տալիս, տենց չի…»։ Ապա ՀՀԿ-ական պատգամավորն անկեղծացավ, թե կցանկանար ԱԺ նախագահ դառնալ, պարզապես «իրեն բանի տեղ դնող չկա»։

Իսկ ՀՀԿ-իխմբակցության ղեկավար ո՞վ է լինելու։ Դուք չե՞ք ուզում ղեկավարել խմբակցությունը։

Հա, կուզեմ, տո համ էլ կուեմ ԱԺ նախագահ լինել։

Բա ինչո՞ւ չդարձաք։

Տո ո՞վ ա ինձ բանի տեղ դնում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս