
«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, կառավարության կազմի ձեւավորումից հետո փոխվելու են նաեւ մի քանի մարզպետներ: Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ: Նույն աղբյուրների համաձայն, փոխվելու է նաեւ Արագածոտնի մարզպետը: Թե ով է փոխարինելու գործող մարզպետ Սարգիս Սահակյանին, չհաջողվեց պարզել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում