
Մադրիդի «Ատլետիկո»-ի hարձակվող Դիեգո Կոստան նշել է, որ առայժմ իրեն ոչինչ հայտնի չէ «Չելսի» տեղափոխության մասին և որ ինքն ուշադրություն չի դարձնում նման խոսակցություններին, հայտնում է Inside Spanish Football-ը:
«Իմ՝ «Չելսի» հավանական տեղափոխության մասին ոչինչ չգիտեմ: Միայն տեղյակ եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնում։ Այդուհանդերձ, ուշադրություն չեմ դարձնում. ես երջանիկ եմ «Ատլետիկոյում»,- նշել է Կոստան: