Մեքենան բախվել է էլեկտրասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին` ժամը 06:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում ` «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21010» մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:




Լրահոս