
Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին բրիտանական Financial Times-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը և իր շրջապատը Ռուսաստան են արտահանել 32 միլիարդ դոլար, հայտնում է РИА Новости-ին:
Մախնիցկին հիշեցրել է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հայտարարության համաձայն, Յանուկովիչին և այլ պաշտոնյաների Ուկրաինային չեն արտահանձնելու:
«Ուկրաինայի հետ համագործակցում են բոլոր երկրները, բացի Ռուսաստանից: Վերջին տվյալներով, միայն Ռուսաստան է արտահանվել 32 միլիարդ ԱՄՆ դոլար», – ասել է Մախնիցկին:
Գլխավոր դատախազը նշել է, որ ակտիվների վերադարձի մասին Ուկրաինայի խնդրանքին արձագանքել են Ավստրիան, Լիխտենշտեյնը և Շվեյցարիան: Իր հերթին գլխավոր դատախազությունը մի քանի քրեական գործ է հարուցել: