Armenian text to speach

Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը կայացնում իր որոշումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին օրերին, երբ մեկը մյուսի հետևից ՀՀ Կառավարության անդամներ են նշանակվում հին ու նոր դեմքեր, մամուլն ու քաղաքական շրջանակները փորձում են տեղեկություններ հայթայթել, թե ով ինչ պաշտոնի կնշանակվի: Որոշ դեպքերում հաջողվում է  ճիշտ տեղեկություններ որսալ, որոշ դեպքերում՝ ոչ: Ինչո՞ւ է այդպես:

Armlur.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ գրեթե բոլոր նորանշանակ նախարարներին Սերժ Սարգսյանն անձամբ կանչում է իր մոտ, հայտնում իր մտադրությունը՝ նրան նախարար նշանակելու մասին: Սակայն դնում է մեկ նախապայման՝ որևէ տեղ ոչինչ չխոսել այդ մասին:

Արդեն գործադիրում աշխատանքի անցած նախարարներից մեկը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ սովորաբար Սերժ Սարգսյանը երբ որևէ մեկին որևէ պաշտոնի նշանակելու նպատակ է ունենում, առաջինը պահանջում է գաղտնի պահել նշանակման մտադրության մասին տեղեկությունը՝ անգամ եթե դրա հրապարակման համար մնացել է ընդամենը մի քանի ժամ:

Թե ինչն է Սերժ Սարգսյանի այս գաղտնապահության պատճառը, դժվար է ասել, բայց փաստ է, որ նա փորձում է ցանկացած հարցում ինտրիգը պահել մինչև վերջին վայրկայնը: Ու հենց այս իրավիճակն է, որ շատ հարցերում անհասկացվածություն է առաջացնում, և քաղաքական ու ոչ քաղաքական շրջանակները սկսում են իրենց ասելիքը կառուցել ենթադրությունների վրա:

Անի Ստեփանյան




Լրահոս