
Այսօր՝ 12:30-ին, խորհրդարանում կկայանա Ազգային Ժողովի նախագահի ընտրություններ: Այս պահին թեկնածուները երկուսն են` Գալուստ Սահակյան և Հրանտ Բագրատյան:
Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո ՀՀԿ-ն որպես Ազգային Ժողովի նախագահի թեկնածու առաջադրել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:
Երեկ Ազգային Ժողովի նիստում ինքնաառաջադրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: