Սևանա լճի մասին օրենքի նախագիծն ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի նիստը մեկնարկեց  երեկ ընդհատված հարցի քննարկմամբ: Քվեարկության դրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի  նախագիծը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե իրենք կողմ են քվեարկելու ներկայացված նախագծին:

Նախագիծն ընդունվեց 96 կողմ, 15 դեմ և 4 ձեռնպահ ձայներով:




Լրահոս