Ճապոնիայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում “Բարսելոնա””-ն այսօր 4:0 հաշվով առավելության հասավ բրազիլական “Սանթոս”-ի նկատմամբ: Իսպանական թիմի կազմում երկու անգամ աչքի ընկավ Լիոնել Մեսսին, մեկական անգամ էլ Խավին և Սեսկ Ֆաբրեգասը: Նշենք, որ “”Բարսելոնա””-ն 2-րդ անգամ նվաճեց այս կոչումը:




















































































