Զինծառայողի մեքենան Գեղարքունիքի մարզում հարվածել է ավանակով սայլակին, կա մեկ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես armlur. am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակuիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ Վարդենիսի ոստիկանություն է ներկայացելն ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող 29-ամյա Արթուր Վանոյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այսօր դեկտեմբերի 18-ին ժամը 18.30-ի սահմաններում իր կողմից վարած ՎԱԶ 2106 մակնիշի 67 ԼԼ 582 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Ավազան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին հարվածել է նույն ճանապարհով ընթացող ցախով բարձած աավանակով սայլակին: Հարվածի հետեւանքով սայլակի վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Արբունք գյուղի բնակիչ, 48-ամյա Աշոտ Աղասարյանը վայր է ընկել եւ տեղում մահացել: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ հավանաբար նյութերը կուղարկվեն Զինվորական ոստիկանություն: 




Լրահոս