Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսասաստանի 7 քաղաքացիների և 17 ընկերությունների հանդեպ կիրառվելիք նոր պատժամիջոցների մասին:

Միաժամանակ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու մասին հայտարարել է նաև Եվրամիությունը: Եվրոպական նոր ցուցակը, որում 15 մարդ է ներառված, կհրապարակվի այսօր:

Ամերիկյան պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձակա շրջապատի ներկայացուցիչները: Նրանց թվում են «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սենչինը, «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, ռուսաստանյան կառավարության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, նախագահական վարչակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը և այլոք:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիի խոսքով, ապրիլի 17-ից ի վեր Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկել Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, այլ հակառակը` նպաստել է Ուկրաինայի ճգնաժամի խորացմանը: Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները հայտնում են, որ մոտ ապագայում կիրառվելիք պատժամիջոցները չեն վերաբերվի անձամբ նախագահ Պուտինին, սակայն նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները կզգան դրանց ազդեցությունը ամբողջությամբ, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս