
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանը իրեն պատկանող «Պեպսի» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառել է:
Տեղեկություններ կան, որ Ա. Արսենյանը այն վաճառել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Այսօր «Պեպսի» ընկերությունը կառավարում է դեսպանի որդին:
Armlur.am-ը փորձեց պարզել տեղեկության ճշմարտացիությունը Աշոտ Արսենյանից: Վերջինս միայն հաստատեց, որ ընկերության բաժնետոմսների 50 տոկոսը վաճառված է:
Այլ մանրամասներ պատգամավորը չցանկացավ նշել: