
Չնայած նրան, որ ՀԱԿ խմբակցությունը որոշում էր կայացրել չմասնակցել ընտրություններին, խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնակցեց և ընտրեց Հրանտ Բագրատյանին:
«Ես հարգում եմ ՀԱԿ-ի որոշումը, ունեմ իմ դիրքորոշումը: Հրանտ Բագրատյանի առաջադրումն ինձ համար անակնկալ էր, այնպես որ գալ և նրա օգտին քվեարկելն ինձ համար բարոյական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: