
Երկարատեւ հիվանդությունից հետո, կյանքի 76-րդ տարում Պրահայի իր տանը այսօր առավոտյան վախճանվել է Չեխոսլովակիայի, ավելի ուշ արդեն՝ Չեխիայի Հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելը։ Վացլավ Հավելը տառապում էր՝ քրոնիկ շնչառական խանգարումով որ վաստակել էր դեռեւս խորհրդային շրջանում բանտերում անցկացրած տարիներից։ 1990-ականներին վիրահատվել էր նրա թոքի մի մասը, քաղցկեղի պատճառով, 2009-ին Հավելը ՝ կոկորդի վիրահատության էր ենթարկվել։