
Շվեդիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության գովազդը նպատակ ունի դիտողներին խրախուսել տոների շրջանում նվիրատվություններ եւ բարեգործություներ անելու, բայց, միևնույն ժամանակ, այն ներկայացնում է Սանտա Կլաուսի դերը չափազանց յուրահատուկ ձեւով:Չնայած ուրիշներին օգնելը ազնիվ արարք է համարվում՝ բայց Սանտան կարծես թե այդ ամենը մի քիչ այլ կերպ է ընկալում եւ փորձում է վաճառել ՅՈԻՆԻՍԵՖ-ի կողմից առաջարկվող մալարիայի դեմ հաբերն ու պատվաստանյութերը: Սանտան գովազդում ասում է . “Ես աղքատ երկրներ նվերներ չեմ տանում”: Որից հետո ներկայացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի յուրօրինակ կարգախոսը՝ “Մենք անում ենք այն, ինչ Սանտան չի անում”: