
ԱՄՆ ու ԵՄ-ը պահանջում են Բելառուսի իշխանություններից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ վերականգնել նրանց իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի տարածած հայտարարությունում,- րում է Gazeta.ru -ն:Պետքարտուղարն ու հանձնակատարն ընդգծում են նաեւ, թե Բելառուսի իշխանությունները նույնիսկ ընտրություններից հետո էլ շարունակում են բանտարկել խաղաղ ցուցարարներին, ճնշել բողոքի խաղաղ ցույցերն ու լրատվամիջոցներին: Նշենք, նախորդ տարի դեկտեմբերի 19-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդել էին զանգվածային ցույցեր մայրաքաղաք Մինսկում, որոնք խստորեն ճնշվեցին ուժային կառույցների կողմից: